2022-ին 274 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք կունենա․ ՄԱԿ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Աշխարհում ավելի շատ մարդիկ են տառապում շարունակվող ռազմական հակամարտությունների, կլիմայի փոփոխության և COVID-19 համաճարակի հետևանքներից, հայտարարել են ՄԱԿ-ում: 2022 թվականին 274 միլիոն երեխաներ և մեծահասակներ Աֆղանստանում, Եթովպիայում և աշխարհի շատ այլ երկրներում կարող են պաշտպանության և հրատապ հումանիտար օգնության կարիք ունենալ, ասվում է հաջորդ տարվա Global Humanitarian Outlook-ում, որը պատրաստվել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի կողմից և այսօր հրապարակվել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այսպիսով, մոլորակի յուրաքանչյուր 29-րդ բնակիչ կարիք ունի մարդասիրական օգնության և աջակցության։ Այս ցուցանիշը, ընթացիկ տարվա համեմատ, աճել է 17 տոկոսով։ 2021 թվականի նմանատիպ հարցումը ցույց է տվել, որ ամբողջ աշխարհում 250 միլիոն մարդ պաշտպանության կարիք կունենա։

«Աշխարհի 43 երկրներում մոտ 45 միլիոն մարդ, ամենայն հավանականությամբ, սովի խնդրին է բախվելու, ասվում է զեկույցում: ՄԱԿ-ին անհրաժեշտ է 41 միլիարդ դոլար (36 միլիարդ եվրո) աշխարհի ամենակարիքավոր մարդկանց՝ ավելի քան 180 միլիոն մարդու 63 երկրներում մարդասիրական օգնություն տրամադրելու համար»,-ասել է մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսը:

«Առայժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել 17 միլիարդ դոլարի (15 միլիարդ եվրո) տրամադրման շուրջ՝ պահանջվող գումարի կեսից պակաս»,-ընդգծել է նա։ Գրիֆիթսը զարգացած երկրների կառավարություններին կոչ է արել մեծացնել ֆինանսական օգնությունը կարիքի մեջ գտնվող մարդկանց համար: Նրանցից շատերը, նրա խոսքով, ապրում են միայն տրամադրվող մարդասիրական օգնության հաշվին։

Տաթև Ֆռանգյան