Փաշինյանի հրահանգը դատախազությանն ու ՊՎԾ-ին. կորոնավիրուսից մահվան տարբեր թվեր են ներկայացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:26
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
04.08.2026 | 12:18
404 error, խորհրդային թուղթ, ուշացած փաստաթղթեր․Հարություն Մնացականյանը՝ «Հայփոստ»-ի աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
04.08.2026 | 11:56
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 11:50
Եկել եմ ոլորտ, որտեղ շատ գործ կա. Փաշինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:42
Գայթակղությունը շատ մեծ է, որ Էդգար Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում մինչ օրս քանի՞ մարդ է մահացել կորոնավիրուսի հետևանքով․ պարզվում է՝ Ազգային վիճակագրական ծառայության և Առողջապահության նախարարության տվյալներում էական տարբերություններ կան։ ԱՎԾ-ի տվյալներով՝ 2020 թվականին կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3405 մարդ, իսկ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ 2828 մարդ։ Այսինքն՝ հրապարակված թվերի մեջ տարբերությունը 577 է, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նոյեմբերի 25-ի նիստում մեկ այլ թիվ նշեց։

«Պետք է հասկանանք, վերստուգենք, թե այդ մահերից որքանն է եղել քովիդի հետևաքնով և որքանը՝ այլ պատճառով, մոտավորապես, 700 տարբերություն ունենք, ճի՞շտ է»,- Կառավարության նիստի ժամանակ հռետորական հարց հնչեցրեց վարչապետը։

Ի վերջո, ո՞ր թիվն է ճիշտ, իրականում ի՞նչ բացթողում է եղել և ինչի՞ հետևանքով։ Լրատվամիջոցները, հղում անելով Առողջապահության նախարարությանը, մինչ այս գրել էին, որ թվերի շեղումը կապված է այն հանգամանքի հետ, որ նախարարությունը տնային մահերի վիճակագրություն չի վարում՝ ներկայացնելով միայն այն տվյալները, որոնք ստանում են քովիդով հիվանդների բուժում իրականացնող բուժհաստատություններից: Այնինչ, այս ամենի համար պատասխանատու գերատեսչության նախարարի խոսքով, թվերի տարբերությունն առաջացել է Հիվանդությունների  վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ «Արմեդ» համակարգ մուտքագրումների պատճառով․

«Երբ քովիդի համավարակը նոր ի հայտ եկավ, «Արմեդ» համակարգը սկսեց արագ-արագ տվյալների շտեմարանը ընդլայնել, և թե՛ թեստավորումների, թե՛ հիվանդացության, թե՛ մահվան դեպքերն ավելացրեց իր դարաններում։ Ժամանակի ընթացքում որոշ տվյալներ չեն ներառվել, սակայն տեսնում ենք, որ դրանք թափանցիկ կերպով ցուցադրված են ԱՎԾ-ի տվյալներով»,- ընդգծում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նիկոլ Փաշինյանը դեռ նոյեմբերի 25-ին էր Պետական վերահսկողական ծառայությանը հանձնարարել պարզել, թե ինչու են կորոնավիրուսից մահացած անձանց տարբեր թվեր ներկայացվել։ Այս պահին, սակայն, որևէ եզրակացություն չկա։

«ՊՎԾ պաշտոնատար անձինք Վիճակագրական կոմիտեի և ԱՆ գործընկերների հետ ուսումնասիրում են հրապարակված տվյալների միջև տարբերությունների առաջացման պատճառները։ Արդեն իսկ պարզ է, որ երկու կառույցները տեղեկատվոթյուն հրապարակելու համար ելակետային տվյալները ստանում են տարբեր տեղեկատվական շտեմարաններից, մասնավորապես, վիճակագրական կոմիտեն օգտվում է Արդարադատության նախարարության կողմից վարվող շտեմարանից, իսկ ԱՆ-ն՝ «Արմեդ» տեղեկատվական շտեմարանից»,- նշում է ՊՎԾ մամուլի խոսնակ Անի Խաչատրյանը։

Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը ՊՎԾ-ին, կարծես, բավարար չէր․ Կառավարության այսօրվա նիստին վարչապետը դիմեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ պարզելու՝ որևէ չարամտություն եղե՞լ է, թե՞ ոչ․ «Երբ Կառավարությունում ծառայողական քննությունն ավարտվի, ես հանձնարարել եմ, որ Դատախազություն էլ ուղարկվի։ Այս պահի դրությամբ, տպավորությունն այն է, որ չարամտություն չկա, բայց ճիշտ կլինի, որ Դատախազությունն ուսումնասիրի, և հարցի հստակ պատասխան ունենանք»։

Այնուհետև դիմելով Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին՝ վարչապետը հետաքրքրվեց՝ արդյո՞ք նա որևէ բան ունի ավելացնելու։

«Ծնունդների և մահերի պաշտոնական վիճակագրությունը վարվում է համապատասխան մեթոդաբանությամբ։ Միջազգային և տեղեկատվության աղբյուրը ՀՀ տարածքում Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերը գրանցող մարմինների տեղեկատվական շտեմարանն է»,- նշեց Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը։

Երկու կառույցների տրամադրած տվյալների միջև տարբերությունների պատճառների մասին զեկույցը ՊՎԾ ղեկավարին պետք է ներկայացվի դեկտեմբերի 8-ին։ Այսինքն՝ Կառավարության հաջորդ նիստին գործադիրին կզեկուցվեն կորոնավիրուսի հետևանքով մահվան թվերի շեղման պատճառները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան