Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներին ոստիկանությունում դաժան բռնությունների ու խոշտանգումների են ենթարկել․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Բաքվում քաղբանտարկյալ Սալեհ Ռուստամովին ազատ արձակելու պահանջով նախօրեին անցկացված ակցիայի ընդդիմադիր մասնակիցները ոստիկանությունում դաժան ծեծի ու խոշտանգումների են ենթարկվել, գրում են մի շարք տեղական լրատվամիջոցներ։

Արդեն տեղեկացրել ենք, որ ոստիկանությունը բռնությամբ ցրել է խաղաղ ակցիան։ Ըստ իրավապաշտպանների՝ շուրջ 40 մարդ է ձերբակալվել, որոնցից մի քանիսը ծեծի ու բռնությունների է ենթարկվել ոստիկանությունում։

Խոշտանգվածների թվում են Թոֆիգ Յագուբլուն, «Ազգային ճակատ» կուսակցության անդամներ Փաշա Դադաշզադեն, Սագիֆ Գուրբանովը և Բաբեկ Հասանովը։ Երեկոյան գրեթե բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել՝ բացառությամբ Իլհամ Հուսեյնովի և երիտասարդ ակտիվիստ Ռուստամ Իսմաիլբեյլիի, որի հարազատները չեն կարողանում գտնել։

Кавказский Узел-ի հետ զրույցում Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության մամուլի ծառայության աշխատակից և «Պաշտպանության գիծ» իրավապաշտպան կազմակերպության անդամ Թեզեհան Միրալամլին պատմել է, որ ակցիայի մի շարք մասնակիցներ ուժայինների կողմից բռնությունների են ենթարկվել։

«Ձերբակալվածների մոտ կեսին տարել են Բաքվից դուրս՝ հարավային և հյուսիսային ուղղություններով, և այնտեղ բաց են թողել։ Մյուս կեսին ազատ են արձակել ոստիկանական բաժանմունքներից։ Առանձին ուժային կառույցներում ձերբակալվածներից մի քանիսը ենթարկվել են դաժան բռնությունների։ Հատկապես, դաժանորեն ծեծել են Ժողովրդական ուժերի ազգային խորհրդի համակարգող կենտրոնի անդամ Թոֆիգ Յագուբլուն ու Փաշա Դադաշզադեն»,- ասել է Միրալամլին։

Յագուբլուն ինքն է լրատվամիջոցներին պատմել իր հետ կատարվածի մասին։

«Ինձ ծեծում էին, երբ ձերբակալում էին Շատրվանների հրապարակում։ Ոստիկանության 39-րդ բաժնում, ուր ինձ տարան, հատուկ խումբ եկավ։ Ինձ առանձին սենյակ տարան, ձեռքերս շղթայեցին, գցեցին գետնին, գլխիս պոլիէթիլենային տոպրակ հագցրին ու սկսեցին ծեծել։ Հետո ինձ ինչ-որ մեքենա մտցրեցին։ Ճանապարհին շարունակեցին ծեծել։ Ճանապարհին ինչ-որ տեղ լուսանկարեցին դեմքս ու ինչ-որ մի տեղ՝ «վերև» ուղարկեցին։ Բայց, ըստ երևույթին, նրանք մտածեցին, որ դա բավարար չէ, և ծեծը շարունակվեց»,- ասել է Յագուբլուն։

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ ճանապարհին մեքենան մի քանի անգամ կանգնեցրել ու ծեծել են։ Բացի այդ, նրանից պահանջել են տեսախցիկի առաջ հայտարարել, որ հրաժարվում է քաղաքական գործունեությունից, սակայն նա մերժել է այս պահանջը։

«Վերջնարդյունքում ինձ թողեցին անպատային տարածքում՝ Բաքվից 70 կմ հեռավորության վրա, Ալյաթ բնակավայրի մոտ»,- ասել է գործիչը՝ նշելով, որ ուժեղ ցավեր ունի։

«Ես չեմ տեսնում։ Պետք է ձեռքերով բացեմ կոպերս, որ տեսնեմ: Նրանք խփում էին հիմնականում դեմքիս, գլխիս, ձեռքերիս, ոտքերիս, ամբողջ մարմնիս»,- ասել է Յագուբլուն։

Համացանցում տարածվել են դաժան ծեծի ենթարկված Յագուբլուի լուսանկարները։ Տեղեկություններ են տարածվում, որ Յագուբլուին տեղափոխել են նյարդավիրաբուժական կլինիկա։

Ի դեպ, չնայած համացանցում առկա ակնհայտ փաստերին, լուսանկարներին ու տեսանյութերին՝ Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, մայոր Էլշադ Հաջիևը հայտարարել է, որ պնդումները, թե  Յագուբլուին ծեծել ու խոշտանգումների են ենթարկել, անհիմն են։

«Չնայած այս ամենին՝ տվյալ պնդումները համապատասխան կերպով կհետաքննվեն»,- ասել է Հաջիևը։

Էմմա Չոբանյան