03 Դեկտեմբեր 2021 | 15:25
Դատարան դիմելու համար 2-ից մինչև 10 անգամ պետտուրքի նոր դրույքաչափերի բարձրացումը վիճարկելու հարցով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՍԴ
Մտահոգիչ է, որ սահմանված նոր դրույքաչափերը ստեղծում են մարդու խախտված իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու խոչընդոտներ և հանգեցնում են դատարանի մատչելիության անհիմն սահմանափակումների. տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից: Մասնավորապես, 2021 թվականի հոկտեմբերի 29-ին ուժի մեջ են մտել «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված այն լրացումներն ու փոփոխությունները, որոնցով զգալիորեն բարձրացվել են դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի …