Հաշմանդամությունը մահապատիժ չէ, այլ՝ մարտահրավեր, իսկ մարտահրավերը հնարավորություն է. Արտակ Բեգլարյան

Լուրեր

17.11.2026 | 18:15
Խցանումներից խուսափելու համար քննարկվում են կենտ ու զույգ համարներով երթևեկության սահմանափակումներ և տուգանքների խստացում․ Ավինյան
17.11.2026 | 18:10
Շաքի մտած ադրբեջանցու գործողությունները՝ ըստ մեղադրանքի // Պապիկյանը Բրյուսել է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 18:02
Բրազիլիայի հավաքականը խփեց 7 գոլ, Վինիսիուսի հեթ-տրիկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:54
Կատարը նախազգուշացրել է՝ Իրանի հարձակումը Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի վրա սպառնում է խաղաղ բանակցություններին
17.11.2026 | 17:45
Ընկերությունները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել, նույնիսկ եթե հանցանք կատարած անձը հայտնի չէ․ ԱՆ-ի նոր առաջարկը
17.11.2026 | 17:37
ՔՊ-ից մի հոգի է ցավակցություն հայտնել․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:28
Հայաստանում կարող են վերանայվել բենզալցակայանների՝ բնակելի շենքերից հեռավորության և հողատարածքի նվազագույն մակերեսի պահանջները
17.11.2026 | 17:17
«Վերահաստատեցինք՝ համեղ ծիրանները հայկական են»․ դեպի ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանումն աճում է․ Միրզոյանը հանդիպել է Մաթա Կոսի հետ
17.11.2026 | 17:07
Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:00
Երևանի փողոցներում լքված գույքը կտեղափոխվի հատուկ տարածք․ սեփականատերերին 6 ամիս ժամանակ կտրվի՝ այն հետ պահանջելու համար
17.11.2026 | 16:52
Սկսվել է «Տիգրան ջան, սիրուն չի» օպերացիա. Գևորգ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 16:40
Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, ապա գցել մահճակալին և հարվածներ հասցրել. հրապարակվել է Շաքի ներխուժած ադրբեջանցու մեղադրական եզրակացությունը
17.11.2026 | 16:36
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 16:23
Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է
17.11.2026 | 16:14
«Աննախադեպ գործողություն»․ Զելենսկին մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջին հարվածի գործողությունից
Բոլորը

Դեկտեմբերի 3-ը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, հերթական առիթն է՝ ավելի շատ խոսելու և մտածելու մեր հասարակության մի զգալի հատվածի հիմնախնդիրների ու դրանց լուծումների մասին. Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը

«Մարդու իրավունքների պաշտպանի թեմատիկ իրազեկման արշավի այս տեսանյութում ես հանդես եմ գալիս որպես հաշմանդամություն ունեցող անձ՝ խոսելով իմ անձնական փորձառության ու մոտեցումների մասին:

Անձնական՝ յուրաքանչյուր անձ առաջին հերթին իր ներքին խոչընդոտներն ու դժվարությունները պետք է հաղթահարի, որպեսզի ավելի հեշտորեն կարողանա հաղթահարել արտաքին խոչընդոտները. հաշմանդամությունը հնարավորություն է ավելի ուժեղանալու և զարգանալու համար:

Պաշտոնական՝ պետությունը պարտավոր է ապահովել առավելագույն բարենպաստ միջավայր ու հավասար պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց ինքնաիրացման ու զարգացման համար, և ես, որպես պետական նախարար, դրա համար ինստիտուցիոնալ մեխանիզմներ ստեղծելու և ամրապնդելու ուղղությամբ ջանքեր եմ գործադրում»,- նշել է Արտակ Բեգլարյանը: