Առնվազն 46 մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսում՝ Ութարախանդ նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի և սողանքների հետևանքով։ Այս մասին հայտնել է նահանգի կառավարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»: «Ութարախանդում անձրևների հետ կապված միջադեպերի հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի, անհետ կորել է 11 մարդ, 12-ը վիրավոր է»,- հայտնել է տարերային աղետների հետևանքների վերացման վարչության քարտուղար Ս․Ա․Մուրուգեսան։ …

