10 միլիոն 400 հազար դրամ՝ Գյումրու տոնածառի, տոնական զարդարանքի համար․ որոշում ավագանու նիստում

Լուրեր

08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրու ավագանին՝ 22 կողմ, 7 ձեռնպահ ձայներով, որոշեց քաղաքի կենտրոնական Վարդանանց հրապարակում տոնածառ տեղադրելու ու պատմական փողոցները զարդարելու համար բյուջեից հատկացնել 10 միլիոն 400 հազար դրամ։
Եղան նաև առարկություններ, մասնավորապես, ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանի կողմից,որը առաջարկում էր տոնածառը տեղադրել, սակայն առանց փողոցների լուսավորության և հյուրասիրություն կազմակերպելու։
Զեկույցով հանդես եկավ Գյումրու քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը, որը պարզաբանեց՝ միջոցառումները լինելու են համեստ։
Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն էլ իր հերթին հավելեց, որ հյուրասիրությունը լինելու է զուսպ։
Լենա Ջիլավյանն իր խոսքում ասաց․ «Ես երեկ մտածում էի՝ այս նախագիծը կանցնի՞, թե՞ չի անցնի, քննարկե՞նք, թե՞ ոչ, հեռուստատեսությամբ տեսա, որ Երևանը տոնածառ դնում է քաղաքի հրապարակում, մեր էրեխեքն էլ երևանցի էրեխեքից պակասը չեն։
Եվ ուրախ եմ, որ մենք պիտի տոնածառ դնենք, մահը՝ մահ, էրեխեքի ուրախությունն էլ ուրախություն։ Դրա համար որոշել ենք ընդամենը 10 միլիոն 400 հազար դրամի սահմաններում քաղաքի որոշակի փողոցներ, մի քիչ տնական ասեմ՝ տեսանելի հատվածում դեկորային գեղեցկություն հաղորդել։
Տոնածառը տեղադրենք, մոնտաժ, ապամոնտաժ անենք, միջոցառում՝ լույսերի վառման արարողակարգ, փոքրիկ ֆուրշետ դահլիճում, մեր ավագանիներին, աշխատողներին շնորհավորանք, այդքան բան։ Նախահաշիվը 10 միլիոն 400 հազար դրամ։ Այդ գումարից 3 միլիոնն էլ նախատեսել ենք ամանորյա պարկերի համար»։
Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն էլ, մանրամասնելով տոնական միջոցառման ծրագիրը, նշեց, լույսը ապրելու, հավերժության գաղափարախոսությունն է։
«Մենք չենք կարող վերանալ այն իրականությունից, որի մեջ ենք, և այդ իրականության մեջ բոլորիս մեջ պակասում է լույսը», -ասաց Լիլիթ Թովմասյանը;
«Բալասանյան դաշինք»-ի ավագանու անդամ Սոնա Հարությունյանն էլ խնդրեց չպակասեցնել հատկացվող գումարի չափը, քանի որ Գյումրին զբոսաշրջային քաղաք է, ու պարտավոր են քաղաքի տեսքին, փողոցների լուսավորությանը հետևել։
Արմիկ Մովսիսյան