Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ. կկազմակերպվի ArmSymphony արհեստական բանականությամբ ջութակի առցանց մրցույթը (ArmSymphony AI Violin competition). տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի լրատվական ծառայությունից: Նորարարություններ պարունակող այս նախագիծն ունի իր նախապատմությունը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գործունեության ընթացքում անմասն չի մնում երաժշտական աշխարհում տեղի ունեցող նորարարություններից։ 2020թ․ համավարակի պայմաններում նվագախումբն ամերիկյան հեղինակավոր …

