Ինչ սպասել Միրզոյան-Բլինքեն հանդիպումից. ԱՄՆ դեսպանը մանրամասներ է ներկայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:50
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
28.10.2026 | 13:44
62 կողմ, 34 ձեռնպահ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման փոփոխությունները
28.10.2026 | 13:41
ՊԵԿ-ը Լեհաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է մաքսային և հարկային համագործակցության ընդլայնումը
28.10.2026 | 13:33
«Ռուբեն թրեվըլ» տուրիստական գործակալությունից տպավորությունը չի փոխվում․ Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Շվեդիայում է Հայաստանի արտգործնախարարարը։ Արարատ Միրզոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ գերտերությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ:

Շվեդիայի մայրաքաղաքում առաջին անգամ կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Արարատ Միրզոյանի հանդիպումը: Հայաստանի արտաքին գործերի նախարարը, ըստ Երևանի տարածած հաղորդագրության, Բլինքենին է ներկայացրել իրավիճակը տարածաշրջանում, ուշադրություն հրավիրել ադրբեջանական կողմի՝ ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու և օկուպացնելու փաստին: Միրզոյանն ու Բլինքենն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին, Երևանում անդրադառնալով Միրզոյան-Բլինքեն հանդիպմանը, հայտարարեց՝ Վաշինգտոնը ցանկանում է աջակցել տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղության հաստատմանը:

Ուշագրավ է, սակայն, որ մեկ օր անց հանդիպման վերաբերյալ Պետքարտուղարությունը դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նշում է, որ պետքարտուղարի հետ Միրզոյանի հանդիպումը կրում էր «տարածաշրջանային» բնույթ, քանի որ քննարկման հիմնական թեման ԼՂ հակամարտությունն ու 44-օրյա պատերազմից հետո ձևավորված իրողություններն էին: Ըստ Սարգսյանի՝ Վաշինգտոնի և Երևանի միջև երկկողմ օրակարգեր չկան ձևավորված։

Միրզոյանը Շվեդիայում հանդիպել է նաև Լավրովի հետ: Սակայն ուշադրության կենտրոնում նախևառաջ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի սպասվող հանդիպումն է: ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը Factor TV-ին փոխանցել է, որ Միրզոյան-Բայրամով հանդիպումը, հնարավոր է, կայանա այսօր:

44-օրյա պատերազմի հրադադարից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մինչ այս հանդիպել են երեք անգամ: Չորրորդ դեմ առ դեմ հանդիպումից առաջ Միրզոյանը երեկ Ադրբեջանին մեղադրել է ագրեսիայի շարունակականության համար՝ ընդգծելով, որ Բաքուն ոչ միայն շարունակում է պատանդ պահել, այլ պարբերաբար նոր գերիներ վերցնելու փորձեր է անում։

Ջեյհուն Բայրամովն իր հերթին հայտարարել է, թե Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը՝ Ադրբեջանին չփոխանցելով ականապատման ճշգրիտ և ամբողջական քարտեզները: Ալիևի թիմակիցը կրկին անդրադարձել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»

Ի դեպ՝ նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրների արտգործնախարարները երեկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարություն են ընդունել։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Դիվանագետ Արա Պապյանը, սակայն, նշում է՝ Միրզոյան-Բլինքեն հանդիպման ժամանակ հատուկ կարևորվել է ՄԽ-ի դերակատարությունը և նախանշվել աշխատանքները վերսկսելու պատրաստակամությունը:

Թե Արարատ Միրզոյանի՝ միջազգային գործընկերների հետ հանդիպումներն և Արցախյան խնդրի կարգավորումն ինչն ընթացք կունենան՝ փորձագիտական շրջանակները չեն շտապում կանխատեսումներ անել: Մինչ այդ, հերթական միջադեպն է տեղի ունեցել Արցախում։ Մարտունու շրջանի 65-ամյա բնակիչը գերեվարվել է ադրբեջանական զինուժի կողմից և, ըստ նախնական տեղեկությունների, սպանվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան