Թուրքիայի փոխնախագահը հաստատել է, որ երկրի հետախուզական ծառայությունն ակտիվորեն մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի փոխնախագահը հայտարարել է, որ երկրի Ազգային հետախուզական կազմակերպությունը ակտիվ դերակատարում է ունեցել 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում՝ օգնելով հավասարակշռություն ձևավորել դաշտում, գրում է Nordic Monitor-ը։

Նշվում է, որ փոխնախագահ Ֆուաթ Օթքայը խորհրդարանի Բյուջեի և պլանավորման հանձնաժողովին է ներկայացրել նախագահականի ներքո գործող պետական ինստիտուտների տարեկան գործունեության հաշվետվությունը։ Հետախուզական ծառայության մասին խոսելով՝ Օքթայը նշել է, որ կազմակերպությունը երկրից դուրս գործողություններով Թուրքիայի շահերին մեծ ծառություն է մատուցում։

«Մի շարք տարածաշրջաններում, ինչպիսիք են Սիրիան, Լիբիան, Ղարաբաղը և վերջերս՝ Աֆղանստանը, կազմակերպությունը կարևոր աշխատանք է կատարում, որը պաշտպանում է մեր ազգային շահերը և ձևավորում հավասարակշռություն դաշտում՝ հօգուտ մեր երկրի, մեր պետական քաղաքականությանը համապատասխան»,- ասել է նա։

«Մենք ոչ միայն իրականացրել ենք մեր պատմության մեջ ամենահաջող գործողությունները ահաբեկչական կազմակերպությունների դեմ մեր երկրի սահմաններում և դրանցից դուրս, այլ նաև հասել ենք բազմաթիվ հաջողությունների՝ Ղարաբաղի 30-ամյա «օկուպացիայի» ավարտից մինչև պուտչիստների դեմ Լիբիայում լեգիտիմության համար պայքարը։ Մենք առաջադիմում ենք և ցույց տալիս մեր կոնկրետ ձեռքբերումները»,- հավելել է նա։

Այսպիսով, թուրք բարձրաստիճան պաշտոնյան ևս մեկ անգամ փաստում է Թուրքիայի անմիջական մասնակցությունը Արցախյան պատերազմում։

Ի դեպ, պատերազմում Անկարայի մասնակցության ու դերակատարման առնչությամբ Հայաստանը ՄԻԵԴ հայց է ներկայացրել Թուրքիայի դեմ։

Լրատվամիջոցը նաև գրում է, որ 2022 թվականի բյուջեի նախագծում հետախուզական կազմակերպությանը հատկացվում է 3,5 միլիարդ լիրա։

Ըստ Հաշվետվության պալատի տվյալների՝ 2021 թվականին կազմակերպությունը 495․4 միլիոն թուրքական լիրա է ծախսել «գաղտնի ծառայությունների համար»։ Բացի այդ, այդ նաև գաղտնի մեծ գումարներ է ծախսում նախագահին տրված հայեցողական միջոցներից։

Էմմա Չոբանյան