Շարունակվում են հանրային քննարկման ներկայացված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանդիպում-քննարկումները: Այս անգամ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հանրակրթության վարչության մասնագետները հանդիպել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և փորձագետների հետ. հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Փոխնախարարը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսվում են ««Հանրակրթության մասին» օրենքում՝ ընդգծելով, որ նմանատիպ …