Տեսե՞լ եք՝ մի պաշտոնյա հագնի զինվորի համազգեստ, գնա իր աշխատանքը կատարելու, ինչ-որ ձկնորսի զգեստ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞ր 2018 թվականի մայիսի դրությամբ ունենալ ավելի պաշտպանված, ավելի ունակ, ավեի կահավորված, ավելի պատրաստված Զինված ուժեր, որը կկարողանար դիմակայել մարտահրավերներին։

 

Սեյրան Օհանյանը պատասխանեց՝ ընդգծելով՝ իհարկե, հնարավոր էր, միշտ ցանկություններն ավելին են եղել, քան եղել է պետության հնարավորությունները։

«Հնարավորությունները եղել են այնքան, որքանով Հայաստանի պետական բյուջեն ու նաև մեր գործընկերների հետ ռազմատեխնիկական ու ռազմավարական հարաբերությունների շրջանակում հնարավորություն ենք ունեցել Զինված ուժերը համալրել, բայց Զինված ուժերի նաև այդպիսի համալրման շրջանակում բավականին բարձր է եղել և՛ Զինված ուժերի պատրաստության մակարդակը, և՛ Զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակը, մարտական ոգին», – ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ բանակում բավականին միջոցառումներ է իրականացվել բացասական ուղղությամբ, որը բանակի մակարդակը, կարգապահության մակարդակը ու պատրաստության մակարդակը իջեցրել է։

«2018 թվականից հետո ես չեմ տեսել խոշոր որևէ զորավարժություն, որ Զինված ուժերի ղեկավարությունը կամ պետությունը իրականացնի։ Դուք տեսե՞լ եք որևիցե մի պաշտոնյա՝ սկսած գերագույն հրամանատարից, ինչպես հակառակորդի գերագույն հրամանատարն է, հագնի Զինված ուժերի համազգեստն ու գնա մարտական գործողությունների վայր կամ իր պարտականությունները կատարելու, չեմ տեսել, ինչ-որ ձկնորսների համազգեստ են մտցրել, դրանով իսկ կարգապահության մակարդակը իջել է, այլ բառեր չեմ ուզում օգտագործել», – ասաց Պաշտպանության նախկին նախարարը՝ նաև հավելելով, որ խոսվում է բարեփոխումների մասին, բայց այդ պլանը չկա բանակում:

Մանրամասները՝ տեսանյութում: