ՏԿԵ նախարարը և Իրանի մաքսային ծառայության ղեկավարը քննարկել են Սյունիքում այլընտրանքային ճանապարհին, մաքսային ընթացակարգերի դյուրացմանը վերաբերող հարցեր

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։

Նախարարը բարձր է գնահատել բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ բազմաշերտ համագործակցությունը և ընդգծել, որ երկու երկրները զարգացման մեծ պոտենցիալ ունեն ուղևորաշրջանառության և բեռնաշրջանառության ոլորտում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքում այլընտրանքային ճանապարհի հետ կապված, բեռնափոխադրումների արագ սպասարկումը խթանելու նպատակով մաքսային ընթացակարգերի դյուրացմանը վերաբերող, ինչպես նաև ճանապարհային վճարների հետ կապված հարցեր։

Նախարարը տեղեկացրել է, որ ներկայումս օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնվում, որով նախատեսվում է ճանապարհային վճարը վերափոխել կիլոմետրի դիմաց վճարի։ Նախարարը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում պատրաստ կլինի Տաթև-Լծեն ավտոճանապարհը։ Տաթև-Լծեն ճանապարհի կառուցմամբ նախ կկրճատվի դեպի Երևան ճանապարհը, ապա նաև կլուծվի ներկայումս առկա այլընտրանքային ճանապարհի դժվարանցանելի հատվածների խնդիրը։

Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆին ևս ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև տարանցման և ապրանքափոխանակման շատ ավելի մեծ պոտենցիալ է առկա, որը, միանշանակ, պետք է օգտագործել և խթանել ներդրումները։

Մեհդի Միրաշրաֆին նկատել է, որ պետք է համատեղ ծրագրված աշխատել, զարգացնել ենթակառուցվածքները, որպեսզի հնարավոր լինի խորացնել առկա համագործակցությունը։