«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքին մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 1500 անձ։ Այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ Մրցույթն անցկացվելու է հոկտեմբերի 30-ին Երևան-Էջմիածին ճանապարհին։ Գիլոյանի խոսքով` մասնակցելու է 3 տարիքային խումբ՝ 1-ին տարիքային խումբ՝ 15-17 տարեկան դպրոցականներ, որոնք կվազեն 3 կմ, 2-րդ տարիքային խումբ՝ …

