Ֆրանսիան Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի ընտանիքին մեղադրել է մարդկանց կազմակերպված առևտրի մեջ։ Լուկաշենկոյի հարազատները նպատակաուղղված կերպով կազմակերպում են Բելառուս ժամանող ներգաղթյալների ուղևորությունները դեպի Եվրամիության երկրների հետ սահմաններ։ DW-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի եվրոպական հարցերով պետքարտուղար Կլեման Բոնը՝ չնշելով կոնկրետ անուններ։ Նրա խոսքով՝ բելառուսական կողմի նպատակը ԵՄ-ն թուլացնելն ու պառակտելն է։ …

