Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Քաղաքականություն
11.12.2021 | 11:58Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալի հետ. տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից:
Մտքերի լայն փոխանակում է տեղի ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգի արդի հարցերի վերաբերյալ: Կողմերը շեշտը դրել են տարածաշրջանային խնդիրների վրա, այդ թվում՝ Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում հուսալի կարգավորման հարցերի։