Երևանի ու Բաքվի՝ ՄԱԿ-ի դատարանում մերժված ու բավարարված պահանջները

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ներկայացրեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան «Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային » խախտման առնչությամբ՝ այդ երկրի նկատմամբ 8 հրատապ միջոց կիրառելու պահանջով:

Այդ պահանջներից երկուսը վերաբերում էին ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելուն և նրանց անվտանգությունն ապահովելուն, 3-ը՝ հայկական պատմամշակութային, կրոնական նյութական ժառանգության պահպանմանը, դրա նկատմամբ վանդալիզմի կանխարգելմանը, ինչպես նաև այդ վայրերի հասանելիության ապահովմանը:

Մյուս պահանջներից 2-ը հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից ատելության խոսքի և խտրականության հրահրման կանխարգելմանն էին վերաբերում, մեկով էլ հայկական կողմը պահանջում էր կիրառվելիք հրատապ միջոցների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության պարբերական տրամադրում Դատարանին:

Սեպտեմբերի 23-ին նույն կոնվենցիայի խախտման առնչությամբ Ադրբեջանն էր ներկայացրել ընդդեմ Հայաստանի՝ 6 հրատապ միջոց կիրառելու պահանջով:

Դրանցից երկուսը վերաբերում էին ականապատ դաշտերի քարտեզներին, ՀՀ-ի կողմից «ադրբեջանական տարածքների» ականապատման դադարեցմանը, 3-ը՝ Ադրբեջանի հանդեպ առանձին կազմակերպությունների և անհատների ատելության խոսքին, ռասայական խտրականության դրսևորումներին, ինչպես նաև ադրբեջանցիների հանդեպ ազգային հողի վրա հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը: Վերջին կետը կիրառվելիք հրատապ միջոցների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության պարբերական տրամադրման մասին էր:

Հատկանշական է, որ Դատարանն արձանագրում է՝ Ադրբեջանում հայերի նկատմամբ ազգային ատելություն են հրահրում պետական մարմիններն ու բարձրաստիճան պաշտոնյաները, մինչդեռ Հայաստանի պարագայում դատարանն այդպիսի դրսևորումներ արձանագրում է միայն առանձին խմբերի և կազմակերպությունների շրջանում:

Անդրադառնալով պաշտոնական Երևանի՝ «Ռառմավարի պուրակի» գործունեությունը կասեցնելու պահանջին՝ Դատարանը հրապարակված վճռի եզրակացության մեջ արձանագրում և ընդունում է ադրբեջանական կողմի հավաստիացումները, թե    պուրակից մշտապես հեռացվել են խնդրո առարկա նմուշները՝ հայ զինծառայողների մանեկենները, զոհվածների սաղավարտները, և այլևս չեն վերադարձվելու ցուցադրության: Եզրակացության մեջ նշվում է, որ ադրբեջանական կողմը Դատարան է ներկայացրել «Ռազմավարի պուրակի» ղեկավարության հավաստիացնող երկու նամակ, համաձայն որոնց՝ այդ նմուշները հեռացվել են 2021 թ․ հոկտեմբերի 1-ին:

Ինչ վերաբերում է հայ գերիների անհապաղ ազատարձակմանը, ապա Դատարանը, արձանագրում է, որ նրանց հայրենիք վերադարձը պաշտպանվում է միջազգային մարդասիրական օրենքներով, միևնույն ժամանակ այդպիսի հրատապ միջոցի կիրառումը՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի» հիման վրա, համարում է իր իրավասությունների շրջանակից դուրս:

Դատարանը չի դիտարկում, որ Կոնվենցիան հիմնավոր կերպով պահանջում է Ադրբեջանից վերադարձնել բոլոր նրանց, որոնք ՀՀ-ի կողմից գերի կամ քաղաքացիական պահվող անձ են համարվում: Նշվում է նաև, որ Հայաստանը նախկինում չի ներկայացրել ապացույցներ, որոնք կվկայեն, որ այդպիսի անձիք Բաքվի բանտերում պահվում են ազգային ատելության հիմք ունեցող պատճառներով:

Նշենք նաև, որ Դատարանը հղում է կատարում 2021-ի փետրվարի 1-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետների մտահոգություններին՝ Ադրբեջանում հայ գերիների սպանությունների վերաբերյալ:

Անդրադառնալով հայկական պատմամշակութային, կրոնական վայրեր այցերի իրավունքի ապահովմանը՝ Դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանն «ընդունում է, որ բոլորը նրանք, ովքեր օրենքով են գտնվում իր երկրի տարածքում, այդ թվում՝ հայերը, պետք է կարողանան հավասարապես այցելել պատմամշակութային, կրոնական վայրեր, որոնք բաց ու անվտանգ են»: Միևնույն ժամանակ, Դատարանը նաև հղում է կատարում Ադրբեջանի այն պնդումներին, թե «այդպիսի որոշ վայրեր ներկայում հասանելի չեն ականպատ տարածքների պատճառով»:

Դեկտեմբերի 7-ին վճռով Դատարանը կողմերից պահանջում է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում»