ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության փոխդեսպան, Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութին, դեսպանության ծրագրերի ավագ համակարգող Սերգեյ Հովհաննիսյանին և ծրագրի խորհրդատու Կառլ Ուլբրիխտին․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Փոխդեսպանը, անդրադառնալով Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության աջակցմանն ու կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրին, որի մեկնարկը …

