Արմավիրի մարզպետը հանրակրթական դպրոցների տնօրենների հետ քննարկել է ոլորտի հարցերը

Լուրեր

11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել․ շտապօգնությունը խուց է մտել ժամը 08։13-ին
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
Բոլորը

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր հանդիպում է ունեցել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, քննարկել կրթության ոլորտում առկա հարցերն ու առանձնացրել առաջնահերթությունները, տեղեկացնում են մարզպետարանից։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ մարզպետը ներկայացրել է ոլորտում համատեղ անելիքները՝ դրանց հիմքում դնելով մատաղ սերնդի կրթության հանդեպ մեծ պատասխանատվությունը՝ այն պայմանավորելով մեր երկրի զարգացմամբ և հետագա նվաճումներով:
Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձել է նաև կրթօջախներում կարգապահական հարցերին՝ նկատելով, որ պետք է համառ գտնվել այս ուղղությամբ աշակերտների, ծնողների, ուսուցիչների կողմից դրսևորվող դիմադրությունների նկատմամբ՝ օգտագործելով տնօրենին վերապահված լիազորությունները և տեղի չտալով տարաբնույթ հանգամանքներին:

Անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը մտահոգիչ է համարել մարզում մասնակցության ցածր ցուցանիշը՝ նշելով, որ պետությունն այս կերպ խրախուսման մեթոդներ է կիրառել, ուսուցիչներին ինքնակրթվելու, իրենց աշխատանքն առավել գրավիչ դարձնելու և բարձր վարձատրվելու հնարավորություն է ընձեռել, որին պետք է ամենայն լրջությամբ վերաբերվել և 2022 թվականին միջին վիճակագրականից բարձր ցուցանիշ ապահովել:

Հանդիպման ընթացքում մարզպետը դիքորոշում է հայտնել նաև տնօրենների մրցույթների և ընտրության գործընթացի վերաբերյալ՝ այդ համատեքստում ընդգծելով, որ տնօրենի հիմնական դերակատարումը պետք է լինի կրթության որակի ապահովումը՝ մյուս կարգավորումները համարելով հիմնական նպատակին հասնելու միջոց: Նա միաժամանակ ներկայացրել է դպրոցի տնօրենի ընտրության ընթացակարգի կատարելագործման վերաբերյալ իր պատկերացումը՝ մասնավորապես նշելով, որ տնօրենի թեկնածու հանդիսացող անձի կողմից նախ պետք է ներկայացվի գործողությունների պլան և դրա իրականացման արդյունքային ցուցանիշներ, որոնք կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով կարտահայտեն կրթության որակին ուղղված հստակ միջոցառումներ և նկարագրական տվյալներ:

Էդվարդ Հովհաննիսյանը ոլորտի գործընկերներին տեղեկացրել է նաև, որ 2022 թվականի հունվար ամսից տարբեր ուղղություններով նախատեսվում է հսկողական աշխատանքներ իրականացնել դպրոցներում, որի ընթացքում արձանագրված ցանկացած թերացում, խնդրահարույց իրավիճակ համապատասխան հետևանք կունենա:

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձել է նաև ոլորտում առկա այլ խնդիրներին, ներկայացրել դրանց լուծման հնարավոր ուղիները՝ առաջարկելով միշտ շեշտը դնել անելիքների վրա և ընթացիկ խնդիրների առկայությամբ չպայմանավորել դրանց անտեսումը: