Ո՞վ ասաց՝ ՀՀ-ն դատապարտված է ավտորիտար ՌԴ-ի գաղութը լինել․ կվերանա՛նք որպես ժողովուրդ․ Արմեն Խարազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
27.10.2026 | 13:42
«Անվանական քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Ղազարյանը՝ ՔՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:35
Ընտրություններում ջախջախվել են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:28
TRIPP-ի ենթակառուցվածքները ՀՀ-ում գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո. Միրզոյան
27.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանի իշխանությունն ամրապնդվեց և դարձավ միահեծան. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:16
TRIPP-ը կարող է գործարկվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:14
Ութ ամիս առաջ հարցաքննվել եմ Հոկտեմբերի 27-ի գործով. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:09
3 անձ է ձերբակալվել կաշառքի գործով, այդ թվում՝ ՊՆ զինկոմիսարիատի պաշտոնատար անձ
27.10.2026 | 13:03
Ռուսական զորքերը կրկին հարվածել են Կիևին․ 1 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 12:59
Փաշինյանը ԵՀ հանձնակատարի հետ քննարկել է Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավման հարցերը
27.10.2026 | 12:53
Իսրայելում մեկնարկել են հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո առաջին ընտրությունները․ Նեթանյահուն կարող է կորցնել պաշտոնը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան, դիվանագետ Արմեն Խարազյանի հետ

-Պարո՛ն Խարազյան, ինչքան էլ Հայաստանը փորձի գործակցել Արևմուտքի հետ, միևնույն է՝ գտնվում ենք ՀԱՊԿ-ում, ԵՏՄ-ում, ԱՊՀ-ում, ռուսական ռազմաբազա կա այստեղ, մեր երկու պետական սահման ռուսներն են պահում, տնտեսական, էներգետիկ, ռազմական ոլորտներում ռուսական գերակայություն է։ Հայաստանը նույնիսկ Թուրքիայի հետ հարաբերություն կարգավորելուն օգնելու խնդրանքով դիմում է ՌԴ-ին։ Արդյո՞ք ՀՀ-ի միաբևեռությունը մեզ պարտադրված չէ պատմականորեն և աշխարհագրորեն։

-Ոչ՛, դատապարտված չենք, ո՞վ ասաց։ Կարելի է, իհարկե, սրա մասին շատ խոսել․ մարդն այն է, ինչ ինքը տեսնում է։ Եթե մեկը որոշում է, որ ինքը՝ որպես հայ, կարծում է՝ ՀՀ-ն պետք է դատապարտված Ռուսաստանի գաղութ լինել կամ Ռուսաստանի կցորդ, և ինքն իրեն զրկելու է ինքնապաշտպանության բնազդից, այդտեղ նրա հետ ոչինչ անել չես կարող։ Դա՞ ենք մենք ուզում՝ որպես հայկական հանրություն, թե՞ ուզում ենք ուրիշ բան․ ուզո՞ւմ ենք լինել աշխարհում 180-ից ավելի ազգերի նման պետականություն ունեցող հանրություն, թե՞ չենք ուզում։ Ուզում ենք մենք ինչ-որ ավտորիտար, էքսպանսիոնիստական, կոռումպացված երկրի կցո՞րդ լինել։ Թեև, ասեմ ձեզ, ավտորիտար, էսքսպանսիոնիստ լինելը կամ կոռուպցիան չեն միայն այն պատճառները, թե ինչու պետք է ՀՀ-ն իրեն տեսնի որևէ երկրի կցորդ։ Ժողովրդավարական երկրի կցորդ լինելն էլ ընդունելի հարցադրում չէ, եթե խոսում ենք մեր ինքնության մասին։

Դատապարտվածության հարցադրումը գրեթե անհաղթահարելի հուն է ստեղծում այստեղ։ Այսինքն՝ ինչ էլ դու անես, ասում է՝ դու դատապարտված ես այս իրականությանը, հաշտվիր սրա հետ և յոլա գնա, և իբրև երկիր, ազգ վերացիր։ Եթե սա է գերակշիռ կարծիքը ՀՀ-ում՝ ըստ Ձեր նոր առաջարկածի, ապա այստեղ ոչինչ անել չես կարող, եթե մարդը դա չի ուզում։ Ոչինչ չես կարող անել, բացի ժամանակավոր թերապիա առաջարկելուց և փորձելուց այդ անձի մեջ վերադարձնել իր անձնական արժանապատվության զգացողությունը, ինքնապաշտպանության բնազդը։

Բայց արդյո՞ք Հայաստանը հասել է այդ վիճակին, ես կարծում եմ՝ ոչ։ Թերևս այսօր շատերը Հայատսնաի իրավիճակից ելնելով՝ կարծում են՝ այդպես էլ պետք է լինի, բայց այդպես չի կարող լինել, եթե շարունակենք այդպես, մենք պարզապես որպես ժողովուրդ կվերանանք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան