Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում կրկին ադրբեջանական հայտնի թեզն է արծարծվում՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծված լինելու մասին», գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հայտարարության մեջ նաև նշվում է, թե Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և «անհրաժեշտ է համարում եռակողմ հայտարարությունների կատարումը»։ «Ադրբեջանի երկարաժամկետ ռազմավարության տեսլականի հիմքը կայուն խաղաղության, զարգացման ու առաջընթացի հաստատումն է։ «Տարածքների …

