Միխեիլ Սաակաշվիլին հերթական դատավարությանը չի մասնակցի առողջական պատճառներով

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առողջական պատճառներով չի կարողանա մասնակցել չորեքշաբթի կայանալիք պետական սահմանի ապօրինի հատման գործով դատական նիստին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Վրաստանի նախկին առաջնորդի փաստաբան Դմիտրի Սաձաղլիշվիլին։

«Որքանով ես գիտեմ՝ ուղեկցող պահակախումբը նրան հիվանդանոցից չի տեղափոխել, նա ներկա չի լինի այսօրվա դատավարությանը, պատճառը նրա առողջական վիճակն է»,- ասել է Սաձաղլիշվիլին։

Սաակաշվիլիին հոկտեմբերի 20-ին մեղադրանք է առաջադրվել սահմանը ապօրինի հատելու համար։ Ըստ մեղադրող կողմի՝ Վրաստանի նախկին ղեկավարը սեպտեմբերի 28-ին գաղտնի երկիր է ժամանել Ուկրաինայից կաթնամթերքով բեռնված բեռնատարով։ Բացի Սաակաշվիլիից՝ այս գործում ներգրավված է ևս չորս մարդ, որոնք, ըստ Գլխավոր դատախազության, օգնել են նրան տեղաշարժվել երկրով մեկ՝ մինչև հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում ձերբակալվելը։ Այս գործով Սաակաշվիլիին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։

Հիշեցնենք՝ Սաակաշվիլին Վրաստանը լքել էր 2013 թվականին, որից հետո երկրում նրա դեմ չորս քրեական գործ է հարուցվել, որոնցից երկուսով քաղաքական գործիչը հեռակա դատապարտվել է երեք և վեց տարվա ազատազրկման։ Եվս երկու գործով՝ 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմության ցույցի բռնի ցրելու և վրացական «Իմեդի» հեռուստաընկերության գրասենյակը ջարդուփշուր անելու և մոտ 9 միլիոն լարիի (ավելի քան 2,9 միլիոն դոլար) պետական միջոցների յուրացման գործերով դատավարությունը շարունակվում է։

Տաթև Ֆռանգյան