Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան պայմանավորվել են Թեհրանում գագաթնաժողով անցկացնել

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան պայմանավորվել են Թեհրանում Աստանայի ձևաչափով գագաթնաժողով անցկացնել 2022 թվականի փետրվար-մարտին՝ համավարակային իրավիճակից կախված։ Այս մասին հայտարարել է ՏԱՍՍ-ին Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով հատուկ խորհրդական Ալի Ասղար Հաջին։

«Այն ծրագրվում է։ Մենք պատրաստվում ենք այն անցկացնել հաջորդ տարվա սկզբին։ Դա կախված է լինելու համավարակի իրավիճակից։ Բայց, ընդհանուր առմամբ, մենք պայմանավորվել ենք գագաթնաժողովի անցկացման շուրջ»,- ասել է իրանցի դիվանագետը։

Հաջին նշել է, որ գագաթնաժողովի անցկացման հարցը եղել է Նուլ Սուլթանում կայացած բանակցությունների օրակարգում և արտացոլվելու է առանձին կետով, երկրների ամփոփիչ հայտարարության մեջ։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք գագաթնաժողովին նախորդելու են Իրանի, Թուրքիայի և ՌԴ ԱԳ նախարարների բանակցությունները, դիվանագետը նշել է․ «Այո՛, մենք պայմանավորվել ենք այդ հարցում։ Հունվարին կամ փետրվարի սկզբին մենք անցկացնելու ենք ԱԳ նախարարների հանդիպում, որից հետո էլ՝ գագաթնաժողովը»։

Իրանցի դիվանագետը նաև հայտնել է, որ Սիրիայի հարցով հաջորդ միջազգային հանդիպումը Աստանայի ձևաչափով կայանալու է ՌԴ, Իրանի և Թուրքիայի գագաթնաժողովից մի քանի շաբաթ անց։

2020 թվականի հուլիսի 1-ին ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի նախագահներն առցանց գագաթնաժողով էին անցկացրել՝ նվիրված սիրիական կարգավորմանն ու քննարկել դեմ առ դեմ հանդիպման հնարավորությունը, որը կանցկացվի Թեհրանում, երբ համավարակային իրավիճակը թույլ տա։

Էմմա Չոբանյան