Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ճգնաժամային գործընթացը, որը տարածաշրջանում և գլոբալ մակարդակով շարունակվում է 10 տարի, առանձնահատուկ ծավալներ է ձեռք բերել կորոնավիրոսի համավարակի ֆոնին։ Այս մասին Էրդողանը հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում, գրում է «Անադոլու» գործակալությունը։ Նա կրկին խոսել է տնտեսությանը վնասելու միջոցով Թուրքիայում իրավիճակն ապակայունացնելու փորձերի …

