ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերը բերվել են բարձր պատրաստվածության վիճակի․ Die Welt

Լուրեր

22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
22.08.2026 | 18:26
Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներում
22.08.2026 | 17:48
Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
22.08.2026 | 16:42
Իրաքից տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
22.08.2026 | 16:18
Արթուր Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
22.08.2026 | 15:55
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
22.08.2026 | 15:34
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
22.08.2026 | 15:05
Դատախազությունը դատարանում կվիճարկի Ալավերդիում 6 մանկապարտեզների մասնավորեցման օրինականությունը
22.08.2026 | 14:44
«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում
22.08.2026 | 14:29
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
22.08.2026 | 14:28
«Հայքը» հեռացվել է ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերից
22.08.2026 | 14:05
Չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսերի համար 902 ՀՀ քաղաքացի փոխհատուցում է ստացել
22.08.2026 | 13:33
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
22.08.2026 | 13:25
Ռուսական ակումբը մեծ գումար է առաջարկել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի համար
Բոլորը

Ուկրաինայի հետ սահմանի մոտակայքում ռուսական զորքերի տեղաշարժով պայմանավորած՝ ՆԱՏՕ-ն բարձրացրել է իր 40 հազարանոց արագ արձագանքման ուժերի (NRF) մարտական պատրաստվածությունը։ Այս մասին դեկտեմբերի 22-ին հայտնել է գերմանական Die Welt պարբերականը՝ վկայակոչելով դաշինքում իր դիվանագիտական աղբյուրին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ երկուշաբթի օրվանից ՆԱՏՕ-ի բարձր պատրաստվածության միացյալ օպերատիվ խումբը (VJTF) պետք է պատրաստ լինի տեղակայվել ճգնաժամային գոտում 5 օրվա ընթացքում՝ նախկին յոթի փոխարեն:

NRF-ի մյուս ստորաբաժանումնները, այդ թվում՝ հատուկ նշանակության ուժերն ու ռազմական լոգիստիկան, ևս բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։ Die Welt-ի տեղեկությունների համաձայն՝ համապատասխան որոշումը նախորդ շաբաթ ընդունվել է Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի կողմից։

Հավելենք, որ VJTF-ի կազմի մեջ է մտնում շուրջ 6400 զինծառայող ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Իսպանիայից, Իտալիայից և Հյուսիսատլանտյան դաշինքի այլ անդամ երկրներից։

ՆԱՏՕ-ի անդամները VJTF-ը ղեկավարում են ռոտացիոն հիմունքներով: Ներկայում խմբավորումը գլխավորում է Թուրքիան, իսկ 2023 թվականին հրամանատարությունը կանցնի Գերմանիային։

Տաթև Ֆռանգյան