Էրդողանը հայտարարել է, որ արտահերթ ընտրություններ չեն անցկացվելու

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ճգնաժամային գործընթացը, որը տարածաշրջանում և գլոբալ մակարդակով շարունակվում է 10 տարի, առանձնահատուկ ծավալներ է ձեռք բերել կորոնավիրոսի համավարակի ֆոնին։ Այս մասին Էրդողանը հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Նա կրկին խոսել է տնտեսությանը վնասելու միջոցով Թուրքիայում իրավիճակն ապակայունացնելու փորձերի մասին։

«Թուրքիայի Հանրապետության ամբողջ պատմության ընթացքում մեր երկրի զարգացումը փորձել են դանդաղեցնել ՝ստիպելով թուրք ժողովրդին կենտրոնանալ ներին խնդիրների վրա։ Սակայն մենք լի ենք վճռականությամբ՝ երկիրը դուրս բերելու աշխարհի առաջատար տնտեսությունների շարք»,- ասել է Էրդողանը, որն արդեն մեկ տասնամյակ է՝ նույն խոստումն է տալիս։

Նա նշել է, որ «տնտեսական առաջընթացի ճանապարհին խոչընդոտներից մեկն էլ բարձր գնաճն ու բարձր տոկոսադրույքներն են»։ Էրդողանը նաև հավելել է, որ կառավարությունը քաջ գիտակցում է իր գործողությունների հետևանքները տնտեսական ոլորտում։

Անդրադառնալով արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ ընդդիմության պահանջին՝ Էրդողանը նշել է, որ դա չի լինելու։

«Ընտրությունները Թուրքիայում կանցկացվեն այնպես, ինչպես ծրագրված է 2023 թվականի հունիսին և վերջ։ Թուրքիան իրավական պետություն է և բոլոր գործընթացներն ընթանում են օրենքի շրջանակում։ Ոչ ոք չի կարող հետ գցել Թուրքիայի զարգացումը։ Անձնական նկրտումները չեն կարող վեր դասվել Թուրքիայի 84 մլն բնակիչների շահերից։ Մենք հասնելու ենք այն նպատակներին, որոնք դրված են մինչև 2023 թվականն ընկած ժամանակահատվածի համար»,- ասել է Թուրքիայի նախագահը։

 

Էմմա Չոբանյան