Խաչատուր Սուքիասյանը՝ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթացի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իշխող ուժը կարողանում է իրականացնել իր նպատակադրումները, որոնք ունեցել է ի սկզբանե: Լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Նրա խոսքով՝ իշխող ուժի քաղաքական ծրագիրը տարբեր է նախկին իշխանությունների ծրագրերից. «Այս քաղաքական համակարգը գնում է կտրուկ, արագ և ավելի կարևոր ու այսօրվա պահանջներին համարժեք գործողությունների և օրենսդրական փոփոխությունների »:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ սկսված գործընթացին, Սուքիասյանը նշեց. «Ես ողջունում եմ, որ առաջին անգամ քաղաքական հայտ ներկայացվեց, դա այն է, որ եթե համամասնական ցուցակով ընտրություն է, դա թիմային, քաղաքական ծրագրի ընտրություն է և ունի իր տրամաբանությունը, և եթե այս կամ այն քաղաքական ուժի հետ գնացել եք ընտրության և ստացել x ձայներ, պարտավոր եք այդ քաղաքական ուժի հետ շարունակել, իսկ եթե ունենք տարաձայնություններ, պետք է հրաժարական տաք և հեռանաք»:

Սուքիասյանի կարծիքով՝ անհրաժեշտ է մոնիթորինգ իրականացնել. «Պետք է հասկանանք՝ ինչ հնարավորություններ ենք ունեցել, ինչ մուտքեր են արվել քաղաքապետարանի հաշվին և ինչ աշխատանքներ են կատարվել,  դրանց ժամկետները, ծախսերի արդյունավետությունը: Պետք է հասկանանք՝ շինությունների թույլտվություններն ինչ տրամաբանությունից են բխել»:

Մանրամասները՝ տեսանյութում: