ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիր քաղաքի բնակչի կողմից Սլովակիայի Հանրապետության՝ ազգությամբ հայ քաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ըստ քննությամբ պարզված հանգամանքների՝ 2015թ. սեպտեմբերի 13-ին Սլովակիայի Հանրապետության Միխալովցե քաղաքի ոստիկանության տարածաշրջանային դեպարտամենտում հաղորդում է ստացվել այն մասին, որ կտրած-ծակած վնասվածքներով իրենց …

