Հայ շախմատիստները Լեհաստանում կմասնակցեն արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկում է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Հայաստանի շախմատային ֆեդերացիան առաջնությանը կգործուղի 9 շախմատիստի՝ Գաբրիել Սարգսյանին, Շանթ Սարգսյանին, Սամվել Տեր-Սահակյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, Մանուէլ Պետրոսյանին, Հայկ Մարտիրոսյանին, Հովհաննես Գաբուզյանին, Էլինա Դանիելյանին և Սուսաննա Գաբոյանին: Եվս երկու գրոսմայստեր՝ Տիգրան Պետրոսյանը և Սերգեյ Մովսիսյանը, առաջնությանը կմասնակցեն իրենց միջոցներով:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, գրոսմայստեր Մարիա Գևորգյանը լիահույս է՝ Հայաստանի ներկայացուցիչները հաջող հանդես կգան տարեվերջյան ստուգատեսում, որին աշխարհի ուժեղագույն շախմատիստներն են մասնակցելու. «Դժվար է ասել՝ լավագույն եռյակում տեղ կզբաղեցնենք, թե ոչ. ամեն դեպքում հուսով եմ՝ մեր շախմատիստները հաջող ելույթներ կունենան»:

Ի դեպ, Մարիա Գևորգյանն օրերս հաղթող է դարձել Աբու-Դաբիում անցկացված արագ և կայծակնային շախմատի միջազգային մրցաշարում: Մրցաշարն անցկացվել է երկու՝ Վարպետների և Բաց խմբերով: Մարիան մասնակցել է Բաց մրցաշարին. «Բլից մրցաշարին ավելի քան 100 շախմատիստ էր մասնակցում աշխարհի տարբեր անկյուններից: Հեշտ չէր մրցակցության առումով, բայց կարողացա հաղթել թե՛ բլից, թե՛ արագ շախմատի մրցաշարերում»:

Վարպետների մրցաշարերին Հայաստանից մասնակցել են Շանթ Սարգսյանն ու Տիգրան Հարությունյանը։ Մրցաշարը միայն 24 ուժեղ գրոսմայստերների համար հրավերով էր։

Լեհաստանում կայանալիք աշխարհի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1 միլիոն ԱՄՆ դոլար:

Դեկտեմբերի 26-28-ը կանցկացվեն արագ, իսկ 29-30-ը` կայծակնային շախմատի առաջնությունները: