Վերլուծաբան Էդգար Վարդանյանի հետ Factor TV-ի տաղավարում զրուցել ենք նախընտրական քարոզչության ընթացքում ատելության խոսքի, ատելության դրսևորումների, միմյանց հասցեին հայհոյանքների և այս մթնոլորտի հաղթահարման մասին –Պարո՛ն Վարդանյան, որո՞նք են ատելության այս դրսևորումների վտանգները։ -Նախևառաջ, ժողովրդավարական հասարակությանն ամենամեծ վնաս հասցնող երևույթներն են, մանավանդ՝ ատելության խոսքը։ Իհարկե, ուղղակի վիրավորանքը նույնպես շատ բացասական երևույթ է։ Այն առաջացնում է լարվածություն, …