Ուղեծիր է ուղարկվել խոշորագույն օպտիկական աստղադիտակը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

NASA-ն հաջողությամբ գործարկել է James Webb աստղադիտակը։ Այս մասին հայտնում է NASA-ի մամուլի ծառայությունից, փոխանցում է Корреспондент.net-ը։

Աստղադիտակը համատեղ կառուցել են 17 երկրներ։ Դրա համար պահանջվել է 25 տարի և 10 մլրդ դոլար։ Ընդ որում, աստղադիտակի աշխատանքի սկիզբը նախատեսված է 2022 թվականի ամռանը:

Նշենք, որ James Webb-ը նորագույն ուղեծրային ինֆրակարմիր աստղադիտարան է, որը կփոխարինի Hubble աստղադիտակին։ Նոր աստղադիտակը հարյուր անգամ ավելի զգայուն է ալիքների տիրույթի նկատմամբ, քան Hubble-ը։

Գիտնականները ենթադրում են, որ սարքին կհաջողվի ընդլայնել տիեզերքի մասին մարդկության պատկերացումները, քանի որ այն կարող է բացահայտել առաջին աստղերի և գալակտիկաների ձևավորման պատմությունը, ինչպես նաև ավելի խոր ուսումնասիրել սև անցքերը, մութ մատերիան և արեգակնային մոլորակից հեռու գալակտիկաները:

Աստղադիտակի սարքավորումները կարող են հավաքել ինֆրակարմիր լույսը և ուսումնասիրել այն: Մասնավորապես, հսկայական հայելին բաղկացած է 18 վեցանկյունից։ Դրա տրամագիծը 6.5 մետր է:

Ընդ որում, սարքն ունի նաև ջերմային էկրան: Էկրանը բաղկացած է շերտերից, որոնք աստղադիտակը կպաշտպանեն արևի ճառագայթներից, որպեսզի գերտաքացում չլինի։

Աստղադիտակի վրա տեղադրված են նաև․

  1. ինֆրակարմիր միջակայքի մոտ գտնվող տեսախցիկ, որը աստղադիտարանի համար պատկեր կստեղծի,
  2. ինֆրակարմիր ճառագայթման միջին տիրույթում աշխատելու համար նախատեսված սարք, որը թույլ կտա տվյալներ ստանալ հեռավոր օբյեկտների մասին (նոր աստղերի ձևավորում կամ թույլ տեսանելի գիսաստղեր),
  3. մերձակա ինֆրակարմիր դիապազոնի սպեկտրոգրաֆ, որը թույլ կտա տվյալներ ստանալ օբյեկտների ֆիզիկական և քիմիական հատկությունների մասին,
  4. ճշգրիտ նշանառության սենսորներ՝ մերձավոր ինֆրակարմիր տիրույթում պատկերի ձևավորման սարքով։