Իրանը բալիստիկ հրթիռների փորձարկում է իրականացրել

Լուրեր

17.11.2026 | 13:04
«Բոլոր արժեքները պղծած». ԱԺ-ում հարվածում են սեղաններին Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը հնչելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:59
Ենթադրում եմ` տիկին Հակոբյանի ելույթին եք հղում անում. խցանումները կապ չունեն շինթույլտվությունների հետ. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:50
Մասիս Մելքոնյանին գաղտնալսելու թույլտվությունը տվել է Ժորա Չիչոյանը
17.11.2026 | 12:42
Հայելու մեջ նայե՛ք, հասկացեք` ինչ տիպի չկաք. փոխքաղաքապետը` ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:36
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
17.11.2026 | 12:34
«Խորոված էիք անում, երբ ժողովրդավարության բարձր ցուցանիշ կար». ընդդիմության առաջարկը մերժվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:28
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով Բաշկորտոստանում հրդեհ է բռնկվել «Գազպրոմի» գործարանում
17.11.2026 | 12:18
Երևանում մեկնարկել են հայկական երկաթուղու շուրջ հայ-ռուսական քննարկումները
17.11.2026 | 12:17
Ողջունո՞ւմ եք երաժշտական դպրոցի տնօրենի պահվածքը. Արշակ Սարգսյանը` Ավինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:10
ԱԺ-ն ընդդիմության նախագիծն օրակարգում չընդգրկեց // Ղրիմի կամրջի մի հատված փլուզվել է․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 12:04
ՈՒԵՖԱ-ն իր թեկնածուին է ընտրել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում
17.11.2026 | 11:58
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 11:56
Պերուում Հռոմի պապի աչքին է դիպել ամբոխից նետված տերողորմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 11:55
Ինչո՞վ եք տարբերվում սովետից, 99 տոկոս քվեարկում էին Կոմկուսի օգտին. Արթուր Խաչատրյանը` ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 11:47
ԱՄՆ-ում քննարկվել են Հայաստանի՝ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու հնարավորությունները
Բոլորը

Իրանի բանակը հնգօրյա զորավարժությունների ավարտին բալիստիկ հրթիռների մի քանի արձակում է իրականացրել։ Այս փորձարկումները նախազգուշացում են Իսրայելին, հայտարարել է իրանական բանակի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բաղերին: Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ նա ասել է, որ երկիրն ունի հարյուրավոր հրթիռներ, որոնք «կարող են ոչնչացնել այն երկիրը, որը կհամարձակվի հարձակվել Իրանի վրա»:

Իրանական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ղեկավար Հոսեյն Սալամին նույնպես սպառնալիքներ է հնչեցրել Իսրայելի հասցեին՝ նշելով, որ Իրանում տեղի ունեցած զորավարժությունները ամենալուրջ նախազգուշացումն են Սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչներին:

«Եթե նրանք փոքր-ինչ սխալ գործեն, մենք կկտրենք նրանց ձեռքը»,- ասել է Սալամին:

Զորավարժությունները սկսվել են դեկտեմբերի 20-ին Պարսից ծոց ելք ունեցող երեք նահանգների տարածքում ՝ Բուշեր, Հորմոզգան և Խուզեստան:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը խստորեն դատապարտել է այդ զորավարժությունների ընթացքում բալիստիկ հրթիռների արձակումը։