Իմ հմտություններն ու գիտելիքները կփորձեմ բանեցնել Շիրակի մարզի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Շիրակի մարզի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով, որ հաջողելու մեծ հավանականություն կա, քանի որ Շիրակի մարզի խնդրակազմին տիրապետում է: « Քաղաքական որոշակի վերադասավորումները քաղաքական թիմը անհրաժեշտ է համարում: Իմ մարզպետ դառնալու գործընթացը տրամաբանական շարունակությունն է նրա, որն ունեցել ենք …

