Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արտաքին գործերի ու անվտանգության հարցերով օգնականի տեղակալ, Կովկասի և Կենտրոնական Ասիայի ներկայացուցիչ Խավիեր Կալոմինայի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հասանովը Կոլոմինային ներկայացրել է Արցախի գրավյալ տարածքներում իրականացված աշխատանքները, ինչպես նաև Ադրբեջանի սահմանին ներկա իրավիճակը։ Ադրբեջանի ՊՆ ղեկավարը նաև գոհունակություն է հայտնել ՆԱՏՕ-ի հետ …

