Մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Դեկտեմբերի 27-29-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Դեկտեմբերի 27-ին կայացել է առաջնության վիճակահանությունը, իսկ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ից, կտրվի մրցումների մեկնարկը: Եզրափակիչ գոտեմարտերը տեղի կունենան դեկտեմբերի 29-ին: Առաջնությունն անցկացվելու է առանց հանդիսատեսի:

Հայաստանի առաջնությանը 69 ըմբիշ կմասնակցի: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի առաջատարները, բացի Արթուր Ալեքսանյանից, կմասնակցեն մրցումներին: Հիվանդության պատճառով Հայաստանի առաջնությունը բաց կթողնեն Ռուդիկ Մկրտչյանն ու Տիգրան Մինասյանը:

Օրերս անցկացվել է նաև ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին 70 ըմբիշ է մասնակցել:

Հավաքականի առաջատարներից ծնկի վիրահատության պատճառով առաջնությունը բաց է թողել 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, իսկ մեր մյուս առաջատարը՝ Արսեն Հարությունյանը, աչքի վիրահատության էր ենթարկվել: Հիվանդության պատճառով առաջնությունը բաց է թողել նաև 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության բոլոր մեդալակիրներն են՝

57 կգ – Մանվել Խնձրցյան (Ազատան), Էրիկ Հարությունյան (Գառնի), Շմավոն Թևանյան (Արտաշատ), Առաքել Մովսեսյան (ՕՀՔ),
61 կգ – Նորիկ Հարությունյան (ՕՀՔ), Վրեժ Գևորգյան (Արտաշատ), Վաղինակ Մաթևոսյան (Գյումրի), Հայկ Աբրահամյան (ՕՀՔ),
65 կգ – Գևորգ Թադևոսյան (Արտաշատ), Հրաչյա Մարգարյան (Արմավիր), Տիգրան Ղազարյան (Վանաձոր), Ղազար Համբարձումյան (ՕՀՔ),
70 կգ – Արման Անդրեասյան (Արտաշատ), Նարեկ Հարությունյան (Արմավիր), Գևորգ Մխեյան (ՕՀՔ), Նարեկ Սիրունյան (Վանաձոր),
74 կգ – Հրայր Ալիխանյան (ՕՀՔ), Խաչատուր Պապիկյան (Գյումրի), Մենուա Յարիբեկյան (ԲԿՄԱ),
79 կգ – Արման Ավագյան (ՕՀՔ), Մուշեղ Մկրտչյան (Ազատան), Ռազմիկ Սիմոնյան (ՕՀՔ),
86 կգ – Մհեր Մարկոսյան (ԲԿՄԱ), Կնյազ Իբոյան (Արշալույս), Արծրուն Թանգամյան (ՕՀՔ),
92 կգ – Հովհաննես Մխիթարյան (Վանաձոր), Սերգեյ Սարգսյան (Գառնի), Ազատ Կարապետյան (Սևան),
97 կգ – Խաչատուր Խաչատրյան (ՕՀՔ, ‹‹Աշխ. ռեզ.››),
125 կգ – Հովհաննես Մաղաքյան (Վանաձոր):