Համայնքային խոշորացման փուլի ավարտին ենք մոտենում, բայց մյուս կողմից՝ վարչատարածքային բաժանումը երբեք ավարտ չի ունենում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «Առաջիկայում տարբեր ծրագրեր կիրականացվեն, որոնցով կփորձենք աջակցել համայնքներին՝ տարբեր ծառայությունների, գործառույթների մատուցման, ապակենտրոնացման և այլ հարցերում: Հույս ունեմ միջազգային գործընկերների հետ կկարողանանք աջակցել մեր 79 համայնքներին: …

