Արցախն իր անկախության 30-ամյակը՝ սեպտեմբերի 2-ը, այս տարի նշելու է արմատապես այլ ռազմաքաղաքական ու տարածաշրջանային միջավայրում: Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հայկական կողմի պարտությունը գլխիվայր շուռ է տվել Արցախի շուրջ մոտ քառորդ դար կառուցած անվտանգային միջավայրը: Պատերազմից հետո Արցախի շուրջ հաստատված նոր ռազմաքաղաքական ու միջազգային իրավական միջավայրի խնդիրներին անդրադարձ կատարվեց «Արցախի անկախության օրը ռազմաքաղաքական ու միջազգային իրավական …

