Ռուսները մեզ նետում են Ադրբեջանի գիրկը. պետք է Արցախի կարգավիճակի հարցը լուծել. հադրութցի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
22.08.2026 | 16:42
Իրաքից տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
22.08.2026 | 16:18
Արթուր Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
22.08.2026 | 15:55
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
22.08.2026 | 15:34
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
22.08.2026 | 15:05
Դատախազությունը դատարանում կվիճարկի Ալավերդիում 6 մանկապարտեզների մասնավորեցման օրինականությունը
22.08.2026 | 14:44
«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում
22.08.2026 | 14:29
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
22.08.2026 | 14:28
«Հայքը» հեռացվել է ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերից
22.08.2026 | 14:05
Չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսերի համար 902 ՀՀ քաղաքացի փոխհատուցում է ստացել
22.08.2026 | 13:33
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
22.08.2026 | 13:25
Ռուսական ակումբը մեծ գումար է առաջարկել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի համար
22.08.2026 | 13:19
«Վարչաֆեստ 2026»․ այսօր հայտնի կդառնան մրցույթի հաղթողները
22.08.2026 | 12:58
Դատախազության միջնորդությամբ Աշոցք համայնքին է վերադարձվել 7,5 հա հողատարածք
22.08.2026 | 12:53
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները որակազրկվել են 10 և 7 խաղով
Բոլորը

Արցախից տեղահանված անձինք բողոքի ակցիա են անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով վերադարձնել Արցախ, տալ միջազգային երաշխիքներ՝ այնտեղ ապրելու և ճանաչել Արցախի Հանրապետությունը: « Սա է Արցախի ու Հայաստանի գոյության միակ պայմանը։ Սա է մեր պահանջը՝ վերադարձ Հադրութ, վերադարձ Քաշաթաղ, վերադարձ Շուշի, վերադարձ 1994 թվականի հրադադարով կնքված Արցախի Հանրապետության սահմաններին»,- ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանը։

Նրա խոսքով՝ այդ հարցի լուծումն ապահովելու համար իրենց փախստականի կարգավիճակ պետք է տան։ «Բայց մեզ փախստականի կարգավիճակ չեն տալիս, Արցախի իշխանությունները պիտի տան, չեն տալիս, քանի որ ռուսը չի թողնում։ Նոյեմբերի 9-ի տխրահռչակ թղթի մեջ գրված է, որ մենք պիտի վերադառնանք, պիտի վերադառնան նրանք, ովքեր փախստական են ու բռնի տեղահանված։ Բայց մեզ այդ կարգավիճակը չեն տալիս։ Այսինքն՝ վաղն Ալիևն ասելու է՝ դուք ոչ փախստական եք, ոչ բռնի տեղահանված։ Մեր իշխանությունները չեն տալիս այդ փախստականի կարգավիճակը, որպեսզի հիմք լինի վերադառնալու»,- ասաց նա։

«Արցախը բանակցային գործընթացից դուրս են թողել ռուսները: Պարզ է, որ նրանք պետք է սվիններով ընդունեին մեր ազգային ազատագրական շարժումը: Հիշենք Սումգայիթը, «Կոլցո» օպերացիան…

Ռուսները 1922 թվականին Արցախը դիտավորյալ թողել էին Ադրբեջանի կազմում, որպեսզի երբ պետք լիներ, երկու հանրապետությունները կռվեցնեն։ Մեր ժողովուրդն Արցախն ազատագրելով՝ ռուսական քաղաքականության դեմ էր գնացել: Եվ փաստորեն այսօր ի՞նչ է կատարվել՝ ռուսներն Արցախը վերադարձնում են Ադրբեջանի գիրկը, որպեսզի հետագայում նորից կռվեցնեն։ Դա անում են ռուսները՝ Հայաստանի ղեկավարների միջոցով։ Հայաստանի իշխանությունները չեն ձերբազատվել սովետական քաղաքականությունից։ Հարցրեք մեր քաղաքական ուժերին, թող թեկուզ մեկը հայտարարի, ասի՝ նոյեմբերի 9-ի թուղթը չպետք է գրվեր։ Կամ, եթե գրվել է, ռուսը երաշխավոր է եղել, թող կետերը պահեն։ Այնտեղ հստակ գրված է գերիների անպայման վերադարձ, բայց հիմա պայման են դնում՝ քարտեզ տվեք։ Այնտեղ 7-րդ կետով տեղահանվածներն ու փախստականները պիտի վերադառնան իրենց հայրենիք, ինչո՞ւ չեն վերադարձնում։ Եթե ռուսներն իրենց քաղաքականության մեջ անկեղծ էին, ապա ինչո՞ւ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային դուրս թողեցին։ Եթե այսօր այնտեղ միայն ռուսն է, նշանակում է, որ իրենք են կազմակերպել, իրենք են այդ ամենն արել։ Եվ մեր երազանքները՝ ռուսի պոչից բռնած ինչ-որ տեղ հասնել, չեն իրականանալու»,- նշեց Հայրյանը։