Աղքատ թուրքերը հավաքում են վաճառողների դեն նետած բանջարեղենն ու մրգերը

Լուրեր

11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
Բոլորը

Թուրքիայի բնակիչները փորձում են ծայրը ծայրին հասցնել աճող գնաճի ֆոնին, որոշ աղքատ բնակիչներ էլ մրգեր ու բանջարեղեն են հավաքում, որոնք վաճառողները դեն են նետում շուկաներում։ Այս մասին գրում է Duvar-ը՝ վկայակոչելով ANKA News-ը։

Լրատվամիջոցն այցելել է Ստամբուլի Բաղչըլար թաղամաս ու փաստագրել, որ մարդիկ ի վիճակի չեն միրգ ու բանջարեղեն գնել շուկաներից, որտեղ խանութներից ավելի էժան է։

Մի կին հարցրել է վաճառողին՝ արդյո՞ք կարող է հավաքել դեն նետված լոլիկները՝ ցույց տալով դրամապանակը՝ ապացուցելու, որ գումար չունի։ 

«Ես քեզանից գումար չեն ուզում»,- ասել է վաճառողը և կնոջն օգնել՝ ընտրել ուտելու համար պիտանի լոլիկը։

«Ոչ ոք գումար չունի։ Թող Աստված օգնի նրանց, որոնք վատ վիճակում են»,- ասել է կինը, որը ցանկացել է անանուն մնալ։ 

«Ես ունեի 100 լիրա, բայց չկարողացա գնել ամենը, ինչն անհրաժեշտ է։ Եթե ես գնեմ մրգեր, չեմ կարող գնել բանջարեղեն։ Եթե գնեմ բանջարեղեն, չեմ կարող գնել մրգեր։ Ի՞նչ անենք երեք կամ չորս երեխաների դեպքում»,- ասել է կինը՝շնորհակալություն հայտնելով վաճառողին։

Լրատվամիջոցի թղթակիցը նման վիճակում գտնվող մի քանի գնորդի է հանդիպել։

Հավելենք, որ լիրայի արժեզրկումերի հետևանքով Թուրքիայում տնտեսական ճգնաժամ է, որը հանգեցրել է աննախադեպ գնաճի։ Պարենային առաջին անհրաժեշտության ապրանքները նույնիսկ խանութներում սահմանափակ են վաճառվում։

Էմմա Չոբանյան