Հոկտեմբերի 29-ին Ստեփանավան-Կալինինո ավտոճանապարհին ոստիկանության երկու աշխատակցի և 23-ամյա տղայի միջև միջադեպ է գրանցվել։ Տեղի ունեցածի մասին ահազանգ է ստացել փաստաբան Արա Ղարագյոզյանը․ նրան պատմել են, թե ինչպես են ոստիկանության աշխատակից ներկայացած քաղաքացիական հագուստով անձինք սկզբում մեքենայից ուժով դուրս հրավիրել իրեն և ընկերոջը, ապա սկսել զենքը ձեռքին հայհոյանքներ հնչեցնել իրենց հասցեին, որից հետո՝ հարվածել։ Նկարահանումը, …

