ՀՀ ԱԳՆ ցավակցություն է հայտնել Հունաստանի նախկին նախագահ Կարոլոս Պապուլիասի մահվան կապակցությամբ
Քաղաքականություն
28.12.2021 | 17:14ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հունաստանի նախկին նախագահ Կարոլոս Պապուլիասի մահվան կապակցությամբ:
«Մեր խորին ցավակցում ենք Հունաստանի ժողովրդին ու կառավարությանը՝ մեծագույն պետական գործիչ և հումանիստ, նախկին նախագահ Կարոլոս Պապուլիասի մահվան կապակցությամբ: Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Կարոլոս Պապուլիասի ընտանիքին և մտերիմներին»,- ասված է ԱԳՆ-ի թվիթերի միկրոբլոգում։