Բաքվում ցույցի դուրս եկած լրագրողների և ոստիկանների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

17.11.2026 | 11:35
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 11:30
Հայտնի է՝ որ զամբյուղում է լինելու Հայաստանի հավաքականը Եվրո-2028-ի որակավորման փուլի վիճակահանության ժամանակ
17.11.2026 | 11:19
Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան և Ադրբեջան է ժամանում
17.11.2026 | 11:15
Միրզոյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընդլայնումն ու Կոսովոյում ՀՀ խաղաղապահների առաքելությունը
17.11.2026 | 11:08
ԵՄ-ի բանակցային թիմն առաջին անգամ մասնակցել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններին
17.11.2026 | 11:00
Գևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը՝ հայկական ֆուտբոլի խնդիրների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:48
Միրզոյանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների հասանելիության ընդլայնումը
17.11.2026 | 10:36
Թափառող շների հարձակումների խնդիրը սրվել է, իսկ տուժածների վնասի փոխհատուցման հարցը չի լուծվում․ ՄԻՊ
17.11.2026 | 10:25
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին, փլուզվել է կամարներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:18
Ակցիա ՄԱԿ-ի շենքի դիմաց՝ արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:08
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:06
Մեկնարկել է ATP-ի Ամփոփիչ մրցաշարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Բաքվում անկախ և ընդդիմադիր լրատվամիջոցները ներկայացնող մի խումբ լրագրողներ այսօր կրկին բողոքի ակցիա են կազմակերպել խորհրդարանի շենքի մոտ, գրում է Թուրան գործակալությունը։

Նրանք դժոգոհում են «Մեդիայի մասին» օրենքում փոփոխություններից՝ նշելով, որ դրանք սահմանափակում են մամուլի իրավունքներն ու խոսքի ազատությունը։ Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց վրդովմունքն են հայտնել, որ խորհրդարանն անտեսում է օրինագիծը լրամշակելու՝ լրագրողական համայնքի կոչերն ու պահանջը։

Ակցիայի մասնակիցները վանկարկել են՝ «Մենք դեմ ենք ռեակցիոն օրենքին», «Մամուլն ազատ է» կարգախոսները։

Ոստիկանները շրջապատել են լրագրողներին՝ փորձելով հետ մղել նրանց ու խլել պաստառները, իրավապահների և ցուցացարարների միջև բախում և ծեծկռտուք է տեղի ունեցել։

Լրագրողներն ընթերցել են բանաձև, որով պահանջել են պատգամավորներից՝ հաշվի առնել լրագրողական համայնքի կարծիքը և օրինագծում անհրաժեշտ փոփոխություններ անել։ Երկու ցուցարարների թույլ են տվել բանաձևը փոխանցել խորհրդարանի քարտուղարություն։ Պատգամավորներից ոչ ոք, սակայն, դուրս չի եկել ակցիայի մասնակիցների հետ հանդիպման։

Էմմա Չոբանյան