Փհենյանը նոր հրթիռային փորձարկումներ է իրականացրել։ Այս մասին հոկտեմբերի 19-ին հայտնել են Հարավային Կորեայի և Ճապոնիայի զինվորականները: Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել՝ սեպտեմբերից շարունակվող Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումներն անվանելով «շատ ցավալի»: Ավելի վաղ Հարավային Կորեայի «Yonhap» գործակալությունը հայտնել էր Ճապոնական ծովի ուղղությամբ մեկ արկի արձակման մասին։ …

