ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը շնորհավորել է Արցախի անկախության օրը՝ ֆեյսբուքի իր էջում տեսաուղերձ հրապարակելով: «Այսօր մենք հավաքվել ենք նշելու Արցախի անկախության օրը, երբ 30 տարի առաջ Արցախի քաջ ժողովուրդը հայտարարեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Եվ չնայած Արցախի ճանապարհը երբեք հեշտ չի եղել, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում պատերազմը փորձեց Արցախի ժողովրդին աներևակայելի ձևով: Դժվարություններին դիմակայելու …

