ՄԻԵԴ վճիռները՝ լիազորությունների կասեցման հի՞մք․ դատավորները դժգոհ են նոր նախագծից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.08.2026 | 15:55
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
22.08.2026 | 15:34
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
22.08.2026 | 15:05
Դատախազությունը դատարանում կվիճարկի Ալավերդիում 6 մանկապարտեզների մասնավորեցման օրինականությունը
22.08.2026 | 14:44
«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում
22.08.2026 | 14:29
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
22.08.2026 | 14:28
«Հայքը» հեռացվել է ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերից
22.08.2026 | 14:05
Չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսերի համար 902 ՀՀ քաղաքացի փոխհատուցում է ստացել
22.08.2026 | 13:51
ՊԵԿ-ում կրիպտոակտիվների և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի կարգավորումների ու ռիսկերի կառավարման վերաբերյալ քննարկում է անցկացվել
22.08.2026 | 13:33
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
22.08.2026 | 13:25
Ռուսական ակումբը մեծ գումար է առաջարկել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի համար
22.08.2026 | 13:19
«Վարչաֆեստ 2026»․ այսօր հայտնի կդառնան մրցույթի հաղթողները
22.08.2026 | 12:58
Դատախազության միջնորդությամբ Աշոցք համայնքին է վերադարձվել 7,5 հա հողատարածք
22.08.2026 | 12:53
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները որակազրկվել են 10 և 7 խաղով
22.08.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
22.08.2026 | 12:16
Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում ու Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Օրեր առաջ Արդարադատության նախարարությունը սահմանադրական օրենքների նախագծում փոփոխությունների առաջարկ ներկայացրեց։ Օրինագծի ընդունման դեպքում անհամատեղելիության պահանջների խախտում կհամարվի Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով արձանագրված միտումնավոր խախտում կատարած լինելու փաստը։ Նախագիծը դատավորների շրջանում դժգոհության ալիք է բարձրացրել։

Ինչով է պայմանավորված այս փոփոխությունը։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացված են հիմնավորումները․ «Ներկայում դատավորների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորների անհամատեղելիության պահանջներն ու կարգապահական պատասխանատվության օրենսդրական մեխանիզմներն անորոշ են, առկա են բացեր: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել դատավորներին ներկայացվող անհամատեղելիության պահանջները՝ որպես լիազորությունների դադարեցման հիմք»:

Մոտ մեկ տասնյակ դատավորներ համամիտ չեն նախագծի հիմնավորման պատճառաբանական մասի հետ։ Նրանք գրությամբ դիմել են Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին՝ նախագծի առնչությամբ մտահոգություններ հայտնելով։ Թեև դիմումի տակ ստորագրած դատավորների կայացրած դատական ակտերից որևէ մեկը միջազգային դատարանում չի վիճարկվել, այնուամենայնիվ, նրանք շեշտում են՝ փոփոխությունը կվտանգի դատավորների անկախությունը, հետագայում ԲԴԽ-ին անհիմն կարգապահական վարույթներ հարուցելու առիթ կտա։

Իրավունքի մասնագետներն ուշադրություն են հրավիրում նաև նախագծի երկու կետերին, որոնք, նրանց դիտարկմամբ, կարող են խտրականության հիմք դառնալ։ Մասնավորապես, ինչպես հայտնի է՝ անձը կարող է միջազգային դատարան դիմել միայն ներպետական եռաստիճան ատյաններ անցնելուց հետո։ Այդ դեպքում, նոր օրենքով ինչպե՞ս պետք է ընտրել, թե ո՞ր դատավորի թույլ տված սխալի հետևանքն է Հայաստանի դեմ կայացված միջազգային վճիռը։

Նախագծում կարևոր անդրադարձ է կատարվում նաև այս դրույթի հետադարձ ուժին։ Ըստ օրինագծի՝ անհամատեղելիության պահանջների խախտում է համարվում նաև այն փաստը, երբ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ միջազգային այլ ատյանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել տասնհինգ տարի:

Նշենք, որ դիտողություններն ու առաջարկություններն այս պահին ստորագրել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Հարությունյանը, Զարուհի Նախշքարյանը, Արթուր Ստեփանյանը, Արման Հովհաննիսյանը, Դավիթ Բալայանը, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Ալեքսանդր Ազարյանը, Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը, Մխիթար Պապոյանը։

Օրեր առաջ դատավորների այս խումբը հրապարակային դիմում էր հղել նաև Բարձրագույն դատական խորհրդին։ Դատավորներն իրենց մտահոգությունն են հայտնել գործերի մակագրման էլեկտրոնային համակարգի առգրավված լինելու մասով։ Հիշեցնենք՝ ավելի քան հինգ ամիս է, ինչ քրեական գործի շրջանակում ԱԱԾ-ի կողմից առգրավված են գործերի ավտոմատ մակագրման համակարգիչները, ինչի պատճառով դատական գործերը մակագրվում են դատարանների նախագահների կողմից՝ ձեռքով։

Դատավորների պնդմամբ՝ այս դեպքում բացակայում է «անհաղթահարելի ուժ» կոչվածը, քանի որ դրա տակ իրավականորեն պետք է հասկանալ արտակարգ իրադարձություններ, որոնք կախված չեն մարդկանց կամքից և գործում են օբյեկտիվորեն։

Խնդրին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա դիմել է Սահմանադրական դատարան՝ հիմնավորելով, որ սա խաթարում է դատավորների միջև գործերի բաշխման օբյեկտիվությունը և առաջին հերթին վտանգում անկախ ու անաչառ դատարանի կողմից գործի արդարացի քննության՝ յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան