ԱՄՆ-ի ռազմական ղեկավարությունը որոշել է USS Harry S. Truman ավիակիրը թողնել Միջերկրական ծովում՝ ռուս-ուկրաինական սահմանին լարվածության ֆոնին։ Այս մասին հայտնել են AP, AFP և Reuters լրատվական գործակալությունները՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցչին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ Աղբյուրների փոխանցմամբ՝ ավիակիրը ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգ նավերից բաղկացած հարվածային խմբի կազմում պետք է մեկներ Մերձավոր Արևելք, սակայն Պենտագոնի ղեկավար …

