ԱՄՆ Պետքարտուղարությունը Աֆղանստանում կանանց իրավունքների պաշտպանության հարցով երկու նոր բարձրաստիճան պաշտոն է ստեղծել

Լուրեր

17.11.2026 | 12:10
ԱԺ-ն ընդդիմության նախագիծն օրակարգում չընդգրկեց // Ղրիմի կամրջի մի հատված փլուզվել է․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 12:04
ՈՒԵՖԱ-ն իր թեկնածուին է ընտրել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում
17.11.2026 | 11:58
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 11:56
Պերուում Հռոմի պապի աչքին է դիպել ամբոխից նետված տերողորմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 11:55
Ինչո՞վ եք տարբերվում սովետից, 99 տոկոս քվեարկում էին Կոմկուսի օգտին. Արթուր Խաչատրյանը` ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 11:47
ԱՄՆ-ում քննարկվել են Հայաստանի՝ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու հնարավորությունները
17.11.2026 | 11:38
Մոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին՝ 25 միլիոն դոլարի կաշառք ստանալու մեղադրանքների ֆոնին
17.11.2026 | 11:35
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 11:30
Հայտնի է՝ որ զամբյուղում է լինելու Հայաստանի հավաքականը Եվրո-2028-ի որակավորման փուլի վիճակահանության ժամանակ
17.11.2026 | 11:19
Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան և Ադրբեջան է ժամանում
17.11.2026 | 11:15
Միրզոյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընդլայնումն ու Կոսովոյում ՀՀ խաղաղապահների առաքելությունը
17.11.2026 | 11:08
ԵՄ-ի բանակցային թիմն առաջին անգամ մասնակցել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններին
17.11.2026 | 11:00
Գևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը՝ հայկական ֆուտբոլի խնդիրների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:48
Միրզոյանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների հասանելիության ընդլայնումը
17.11.2026 | 10:36
Թափառող շների հարձակումների խնդիրը սրվել է, իսկ տուժածների վնասի փոխհատուցման հարցը չի լուծվում․ ՄԻՊ
Բոլորը

ԱՄՆ Պետդեպարտամենտը երկու նոր բարձրաստիճան պաշտոն է ստեղծել, որոնք զբաղեցնողները կպաշտպանեն «կանանց ու աղջիկների» իրավունքներն Աֆղանստանում, հայտնում է NBC-ն։

Նրա խոսքով՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարող է արդեն չորեքշաբթի Ռինա Ամիրիին նշանակել «Աֆղանստանի կանանց, աղջիկների և մարդու իրավունքների գծով հատուկ ներկայացուցիչ», իսկ Ստեֆանի Ֆոսթերին՝ նույն հարցերով «ավագ խորհրդական»։

Բարաք Օբամայի նախագահության օրոք Ամիրին եղել է Աֆղանստանի և Պակիստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականը։

Ֆոսթերը 2012-2017 թվականներին աշխատել է Պետքարտուղարությունում՝ կենտրոնանալով կանանց համաշխարհային իրավունքների վրա:
ԱՄՆ-ն ավանդաբար բարձրացնում է կանանց իրավունքների պաշտպանության հարցն Աֆղանստանի նոր իշխանությունների հետ շփումների գլխավոր օրակարգում՝ արտագաղթի ազատության ապահովման և ահաբեկչության դեմ պայքարին զուգահեռ:

Տաթև Ֆռանգյան