2022 թվականին Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը կանցկացվի թավջութակ մասնագիտությամբ․ տեղեկացնում են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից։ Ամեն տարի Խաչատրյանի անվան մրցույթը մեկնարկում է հայ մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին։ Երաժշտական ստուգատեսն անցկացվում է երեք փուլով։ Երկրորդ և երրորդ փուլերում մասնակիցների կողմից պարտադիր կատարման ծրագրերում ներառված են Խաչատրյանի ստեղծագործությունները։ Ի դեպ, ինքը՝ Խաչատրյանը, նույնպես թավջութակահար …

