Արցախի ոստիկանությունը ստուգում է Աղավնոյի անցակետում տեղի ունեցած դեպքի հանգամանքները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանական ավտոշարասյունը Քաշաթաղի շրջանի Աղավնոյի անցակետում տեղակայված խանութի դիմաց պարբերաբար կայանելու և ադրբեջանցիներից ենթադրաբար վտանգ զգալու պատճառով, այսօր ժամը 13-ի սահմաններում հերթական կայանման պահին հիշյալ խանութի աշխատակցի կողմից ձեռնարկվել են պաշտպանական միջոցներ, այդ թվում ցուցադրվել է, հավանաբար, ռազմամթերք. տեղեկացնում են Արցախի Հանրապետության դատախազությունից:

ԱՀ ոստիկանությունն անմիջապես արձագանքել է դեպքին, առգրավվել ենթադրյալ ռազմամթերքը։ Ներկայումս ոստիկանության կողմից դեպքի առնչությամբ կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն, միջոցներ են ձեռնարկվում տվյալ վայրում գտնվող անձանց կողմից զենք կամ զինամթերք ապօրինի պահելու այլ դեպքերը բացահայտելու և դրանք առգրավելու ուղղությամբ։ Դեպքի հետևանքով որևէ մեկի կյանքին կամ առողջությանը վնաս չի պատճառվել։ Դեպքի և դրա կապակցությամբ քրեադատավարական վարույթ նախաձեռնելու մասին համապատասխան տեղեկությունն առաջիկայում կփոխանցվի նաև ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին։

ԱՀ իրավապահ մարմինները անընդունելի են համարում արցախա-ադրբեջանական շփման հատվածներում որևէ սադրիչ կամ հանցավոր գործողություն և պատրաստակամ են պայքարելու նման երևույթները բացառելու և կանխելու ուղղությամբ՝ Ադրբեջանի իրավապահ մարմիններից ակնկալելով նույնպիսի մոտեցում։