Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Աֆղանստանից կտարհանի 380 մարդու, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Երեք ռազմատրանսպորտային Իլ-76 օդանավեր մարդասիրական օգնություն են հասցրել Քաբուլի օդանավակայան և իրականացնում են մարդկանց տարհանում»,- հայտնել են գերատեսչությունից։ Նշվում է, որ Աֆղանստանի մայրաքաղաք է բերվել 108 տոննա մարդասիրական օգնություն։ Բացի ռուսներից՝ տարհանվում են նաև Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ուկրաինայի և Աֆղանստանի քաղաքացիներ։ …

